
Նապաստակի միսը՝ բանջարեղենով

Բաղադրամասեր՝
- Նապաստակ – 2 կգ
- կարտոֆիլ – 4 հատ
- գազար – 4 հատ
- քաղցր պղպեղ – 4 հատ
- չոր սպիտակ գինի – 1 բաժակ
- սերուցք կամ թթվասեր – 0,5
- սխտոր – 3 պճեղ
- բուսայուղ – 4 ճ/գ
- ալյուր – 5 ճ/գ
- դափնու տերև – 4 հատ
- սև պղպեղ
- բահար, մեխակի սերմ, չորացրած ծիտրոն, անիսոնի սերմ, մաղադանոս, աղ:
Պատրաստման եղանակը
Միսը լվանալ, հեռացնել ճարպերը և վրայի թաղանթը: Այնուհետև կտրատել, համեմել աղով, թաթախել ալյուրի մեջ, որից հետո ուժեղ կրակի վրա բուսայուղով տապակել այնքան, մինչև մսի կտորները 2 կողմից կարմրեն։ Այնուհետև շարել խորը կաթսայի մեջ, ավելացնել դափնու տերևները, սխտորը, ծիտրոնը, բահարը, անիսոնի սերմերը, սև պղպեղը, մեխակը, վրան լցնել գինին կամ քացախով ջուրը և ցածր կրակի վրա եփել 1,5 ժամ:
Այնուհետև ավելացրեք սերուցքը կամ թթվասերը ու եփել ևս 10 րոպե: Մեծ-մեծ կտրատել կարտոֆիլը և տապակել մսի նույն թավայի և յուղի մեջ, ընթացքում ավելացնել կտրատած սոխը, գազարը, պղպեղը և միասին շարունակե տապակել 5-10 րոպե, որից հետո ավելացրեք մաղադանոսը:
Արդեն եփված միսը հանել կաթսայից, վրա լցրել եփված բանջարեղենը և ջեռոցում եփել և 15-20 րոպե: Մատուցել տաք վիճակում: