Միսը լվանալ, հեռացնել ճարպերը և վրայի թաղանթը: Այնուհետև կտրատել, համեմել աղով, թաթախել ալյուրի մեջ, որից հետո ուժեղ կրակի վրա բուսայուղով տապակել այնքան, մինչև մսի կտորները 2 կողմից կարմրեն։ Այնուհետև շարել խորը կաթսայի մեջ, ավելացնել դափնու տերևները, սխտորը, ծիտրոնը, բահարը, անիսոնի սերմերը, սև պղպեղը, մեխակը, վրան լցնել գինին կամ քացախով ջուրը և ցածր կրակի վրա եփել 1,5 ժամ: