![](/banners/BeFunky-design.jpg)
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ Հարավարևմտյան թաղամասի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/f67acc845c26e0_67acc845c2725.thumb_.jpg)
Այսօր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում, հնչել են կրակոցներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 18։10-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցի 87 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «բալոնչիկ» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է տուժածին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել են, որ զինված անձինք հարձակվել են «Chevrolet»-ի վարորդի վրա, և արձակել են երեք կրակոց ու հափշտակել նրա մոտ եղած մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարը։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։