![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքմենստանը մարտից գազ կմատակարարի Թուրքիային
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Turkia-turqmnstan-gaz.jpg)
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան ու Թուրքմենստանը խորացնում են հարաբերությունները էներգետիկ ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես Թուրքմենստանի նավթի ու գազի նախարարության «Türkmengaz» պետական կորպորացիայի և Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ թուրքմենական գազը Իրանի տարածքով կմատակարարվի Թուրքիա։
Համաձայնագրով նախատեսվում է, որ գազամատակարարումը կսկսվի 2025-ի մարտի 1-ից։ Բայրաքթարը ստորագրված համաձայանգիրը որակել է որպես պատմական քայլ։
Հիշեցնենք, որ 2024-ի մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և երկու երկրների միջև ստորագրվել էր էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագիր։