Բաժիններ՝

Այսօր Վրաստանում անցկացվում են խորհրդարանական միջանկյալ ընտրություններ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Վրաստանի երեք միամանդատ շրջանում անցկացվում են խորհրդարանական միջանկյալ ընտրություններ: Խոսքը գնում է Նաձալադևիի (Թբիլիսիի շրջան), Սամտրեդիայի ու Բագդատիի (Իմերեթիա) շրջան:

Խորհրդարանում պատգամավորական աթոռները թափուր էին մնացել այն բանից հետո, ինչ պատգամավորներ Տեա Ծուլուկիանին, Արչիլ Կբիլաշվիլին ու Կախա Կալաձեն անցան գործադիր իշխանություն` համապատասխանաբար զբաղեցնելով արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի պաշտոնները:

Այդ կապակցությամբ բոլոր 177 ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08.00-ին, քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 20.00-ը: Ընտրություններին կարող է մասնակցել 212.698 ընտրող, որոնք գրանցված են տվյալ երեք շրջաններում: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի մայիսի 16-ին:

Ընտրությունների ընթացքին հետևելու են 17 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, 20 վրացական հասարակական կազմակերպությունների և 7 միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Պատգամավորական մանդատ կստանան այն թեկնածուները, որոնք իրենց ընտրական օկրուգում կհավաքեն քվեների ընդհանուր քանակի առնվազն 30 տոկոսը: Պատգամավորական այդ երեք մանդատի համար պայքարում է 14 քաղաքական կազմակերպություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս