ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/ASHPA-nin-iclasi-230112.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի երեկվա լիագումար նիստից հետո ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանի ու Սամեդ Սեիդովի հանդիպումը:
Եվրոպական բյուրոյի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը, ինչպես նաև ԵԽԽՎ-ում այդ հարցով կողմերի պատվիրակությունների միջև շփումների անհրաժեշտությունը:
ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ մոտ ժամանակներս այցելելու է Հայաստան և Ադրբեջան: