Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի

Սյունիքի մարզի դատարանում ընթանում է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը՝ Դ20 դիվիզիոնի վրա հարձակման դրվագով:

Սկզբում դատական նիստն ընթացել է բաց, ՊԲ նախկին հրամանատարի պաշտպանական թիմը սկսել է իր եզրափակիչ ելույթի ներկայացումը:

Ընդ որում, Ջալալ Հարությունյանը համաձայնություն է տվել նիստի բաց լինելուն և այն նկարահանելուն՝ մեկ պայմանով. եթե ինքը չերևա խոշոր պլանով, թեպետ հեռվից ևս դեմ է եղել կադրում երևալուն: Ավելի ուշ, երբ հասել են գաղտնի փաստաթղթերին, դատարանն անցել է դռնփակ նիստի, հայտնի չէ՝ որքան այն կտևի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս