Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց դատել Վեհափառին. Արա Զոհրաբյան
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրված էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու էր դատավոր Հակոբ Մանուկյանը, որը, սակայն, ինքնաբացարկ հայտնեց:
Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ սկզբնական փուլում քննարկվում էր դատավորի բացարկի կամ ինքնաբացարկի հարցը։
«Դատավորը՝ Հակոբ Մանուկյանը, ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց։ Այլ մանրամասներ չեմ ներկայացնի. կասեմ այն, ինչ հայտնի է։ Ըստ էության, դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, իմ անձնական կարծիքով, դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։
Դատավորի քայլը ողջունում եմ այն տեսանկյունից, որ, ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին, չնայած իրավական առումով կարող էր բացարկ չհայտնել, որովհետև բազմաթիվ արտոնագիր ստացած փաստաբաններ դատախազ և դատավոր են աշխատում»,- մանրամասնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում

