Ամենաարդիական մաղթանքը 2018 թվականին Սերժ Սարգսյանի մաղթանքն է՝ ներդաշնակություն, տրամաբանություն ու խաղաղություն մեր երկրին». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրեսին» տված «ինքնահարցազրույցում» չի պատասխանել Ալիևի հայտարարություններին։
«Նիկոլ Փաշինյանը շարունակել է Ալիևի հարցազրույցը, նա չի պատասխանել։ Ես նույնիսկ չեմ զարմանա, որ Նիկոլն իր կանալներով Ալիևի ծնունդն է շնորհավորել»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Աշոտյանը։
168.am-ը նրանից հետաքրքրվեց՝ Ամանորի շեմին ի՞նչ կմաղթի հայ ազգին, Արմեն Աշոտյանը պատասխանեց.
«Ամենաարդիական մաղթանքը 2018 թվականին Սերժ Սարգսյանի մաղթանքն է՝ այլ առիթով, այլ օրերին՝ ներդաշնակություն, տրամաբանություն ու խաղաղություն մեր երկրին»։
Հարցին՝ արտահերթ ընտրություններ հնարավո՞ր են, Արմեն Աշոտյանը հակիրճ պատասխանեց.
«Մեր երկում ամեն ինչ հնարավոր է, բայց վատ իմաստով»։