Վարդան Ղուկասյանն այլևս չի՞ այցելում Հայ առաքելական եկեղեցի. մամուլ
«Գյումրեցիներից շատերը նկատել են, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքապետի պաշտոնից ազատվելուց հետո դադարել է այցելել Հայ առաքելական եկեղեցի: Նախկինում նրան հաճախ էին տեսնում եկեղեցում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ: «Ես եկեղեցուց հեռու չեմ և ասեմ Ձեզ ավելին` միշտ բողոքականների թշնամին եմ: Ինձ համարում եմ եկեղեցու զավակ, այդ պատճառով էլ հեռու չեմ կարող մնալ»,- պատասխանեց նա»: