Բաժիններ՝

Մասիսում կոտրել են դեղատան տարածքում տեղադրված «Իդրամ» տերմինալն ու գողացել դրամապահոցը

Դեկտեմբերի 15-ին գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որը հայտնել է, որ Մասիս քաղաքի Դպրոցականների 6/4 հասցեի խանութի պատուհանը կոտրել են և այնտեղից գողություն են կատարել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նախնական տեղեկություններով՝ պարզվել է, որ դեկտեմբերին 14-ի՝ ժամը 22:00-ից մինչև այսօր ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Ալեքսան Ք.-ին պատկանող՝ նշված հասցեում գտնվող դեղատանը կից բջջային հեռախոսների նորոգման կետի պատուհանը, մտել ներս, կոտրել «Իդրամ» վճարային տերմինալի դրամապահոցը և այն տարել իրենց հետ: Դրանում եղել է գումար։

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվեկ է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքները և ինչքան գումար է եղել դրամապահոցում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս