Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը կոչ է անում Ասադի տապալումից հետո չեղարկել երկրի նկատմամբ պատժամիջոցները
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը կիրակի կոչ է արել երկրի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո շուտափույթ չեղարկել Արևմուտքի պատժամիջոցները, հայտնում է Associated Press-ը։
Սիրիայի կառավարությունը տարիներ շարունակ Միացյալ Նահագների, Եվրամիության և այլ երկրների խիստ պատժամիջոցների տակ է:
«Հուսով ենք՝ պատժամիջոցներն արագ կվերացվեն, և մենք կարող ենք իրական միասնություն տեսնել Սիրիայի կառուցման շուրջ»,- Դամասկոս կատարած այցի ժամանակ ասուլսիում հայտարարել է ՄԱԿ-ի բանագնաց Գեյր Պեդերսենը։
Պեդերսենը ժամանել է Սիրիայի մայրաքաղաք՝ հանդիպելու համար Թուրքիայի աջակցությունը վայելող «Հայաթ Թահրիր աշ-Շամ» զինյալ խմբավորման գլխավորությամբ Ասադին տապալած ուժերի ստեղծած նոր ժամանակավոր կառավարության պաշտոնյաների հետ:
«Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ն ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական խմբավորում, սակայն Վաշինգտոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է այդ կարգավիճակը չեղարկելու հարցը: