Վրաստանը հուսով է մինչև տարեվերջ Ռուսաստան արտահանել 5-6 միլիոն շիշ գինի

РБК-ի փոխանցմամբ՝ Վրաստանը հուսով է մինչև այս տարեվերջ Ռուսաստան արտահանել 5-6 միլիոն շիշ գինի: Վրաստանի Գինու ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, ռուսական շուկայի հաշվին վրացական գինու արտահանման տարեկան ծավալը կհասցվի մինչև 30 միլիոն շշի:

Այսինքն, ռուսական շուկայի շնորհիվ վրացական գինու արտահանման աճը կարող է կազմել 30 տոկոս: Ներկայումս Վրաստանը գինի է մատակարարում աշխարհի ավելի քան 30 երկրի:

Վրացական գինու խոշորագույն սպառողներն են Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը: 2012 թվականին Վրաստանն արտահանել է մոտ 24 միլիոն շիշ գինի, ինչը 19.6 տոկոսով ավելին է՝ համեմատած 2011 թվականի ցուցանիշի հետ:

Տեսանյութեր

Լրահոս