Աղազարյանի հետ 2 ժամ խոսել ենք, դժվար այդքան բան հիշեր ու պատմեր. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ եթե Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրի մանդատը վայր դնել՝ վայրկյան անգամ չի ընդդիմանա խնդրանքին։

«Ես «եթե»-ների չեմ պատասխանում, բայց, ընդառաջ գնալով ձեզ, ասացի, որ գոյություն ունի սուբարդինացիա, հետո՝ թիմ։ Այնպես չէ, որ վարչապետն առավոտն արթնացել է ու որոշել է, որ սա, սա ու սա պետք է տեղափոխվեն։ Այդ մարդիկ ունենում են խնդիրներ ու սխալներ են անում, մեկ, երկու, երեք, չորս, ու այդ սխալներն անձնական չեն, համակարգի, արդարադատության մասին է, որոնց վերաբերյալ հաճախ մեր ընդդիմադիր գործընկերները ճիշտ բարձրաձայնումներ են արել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ ամբողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է ու նա պարտավոր էր հետևություններ անել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031