Բաժիններ՝

Օքսֆորդի անգլերեն բառարանը ընտրել է տարվա բառը

Օքսֆորդի անգլերեն բառարանը տարվա բառ է ընտրել brain rot (ուղեղի քայքայում) արտահայտությունը: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտնել է համալսարանի հրատարակչության` Oxford University Press-ի մամուլի ծառայությունը։

Brain rot-ը բառացիորեն թարգմանվում է որպես «ուղեղի քայքայում»։ Այսպես են անվանում տեղեկատվության, հատկապես առցանց բովանդակության չափից ավելի սպառման արդյունքը, որն իմաստալից արժեք չունի և բացասաբար է ազդում մարդու ճանաչողական կարողությունների վրա։

«Արտահայտության կիրառման հաճախականությունը տարվա ընթացքում աճել է 230 տոկոսով»,- նշում են Oxford University Press-ից:

Brain rot-ի մասին առաջին հիշատակումը հայտնաբերվել է ամերիկացի բանաստեղծ Հենրի Դեյվիդ Թորոյի «Ուոլդեն, կամ կյանք անտառում» գրքում, որը հրատարակվել է 1854 թվականին։ Թվային դարաշրջանում «ուղեղի քայքայում» արտահայտությունը ժողովրդականություն է ձեռք բերել սոցիալական ցանցերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031