Որքան պետք է մարզվել ուղեղի առողջության համար
Կալիֆոռնիայի Սանտա Բարբարայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մոտ 30 րոպե տևող վարժությունները կարող են խթանել ճանաչողական ունակությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Բժշկության ազգային գրադարանում (NLM):
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով 113 գիտական աշխատություն, այդ թվում՝ 18-45 տարեկան չորս հազար մասնակիցների տվյալները։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նույնիսկ կարճատև մարզումները (30 րոպեից պակաս) կարող են զգալիորեն բարելավել ճանաչողական աշխատանքը:
Պարզվել է նաև, որ ակտիվ վարժություններն ամենաարդյունավետն են հիշողությունը և ուշադրությունը խթանելու համար:
Գիտնականներն ընդգծել են, որ բացի ճանաչողական առավելություններից, կանոնավոր վարժությունները նվազեցնում են ավելի քան 260 հիվանդությունների, այդ թվում՝ ինսուլտի ռիսկը։ Այս բարենպաստ ազդեցությունն ունեն և՛ շաբաթվա կանոնավոր վարժությունները, և՛ հանգստյան օրերին մարզումները: Այս տվյալները, ըստ shantnews-ի՝ ստացվել են բրիտանական Biobank-ի տվյալների վերլուծության արդյունքում, որն ընդգրկել է 90 հազար մասնակից։