Բաժիններ՝

Սխալներ ռեզյումեում, որոնք փչացնում են ձեր կարիերան

Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է այն սխալների ցանկը, որոնք կփչացնեն ձեր կարիերան՝ ռեզյումեում հայտնվելու դեպքում:

1. Սմայլիկներ. առաջին հայացքից կարող է թվալ, թե սրանք կենդանացնում են չոր տեքստը, սակայն ռեզյումեում տեղ գտնելու դեպքում դրանք ուղղակի փչացնում են այն:

2. Ունակություններ, որոնք առնչություն չունեն թափուր աշխատատեղի հետ: «Շատ լավ եմ գլուխ հանում տնային գործերից», «հիանալի ճաշակ ունեմ» և նմանատիպ այլ արտահայտություններ կարող են ձեզ բազմիցս փրկած լինել, սակայն գործատուին հետաքրքրում են միայն այն ունակությունները, որոնք առնչվում են աշխատանքի հետ:

3. Զվարճալի լուսանկար. հարցումները ցույց են տվել, որ ռեզյումեին կցված լուսանկարը կարող է լինել ցանկացած տիպի, սակայն այն զվարճալի չպիտի լինի:

4.Զարդեր, ծաղիկներ կամ էլ կենդանիներ. նման երևույթներ տեսնելու դեպքում գործատուի մոտ հարց է առաջանում. «Ինչո՞ւ է նա ընտրել այս զարդը, ի՞նչ է ցանկացել սրանով ասել»:

5. Սուտ. Պետք է հիշել, որ ցանկացած սուտ վաղ թե ուշ բացահայտվում է:

6. Քերականական սխալներ. սրանք խոսում են անփութության, անուշադրության կամ էլ աշխատանքի նկատմամբ ցածր հետաքրքրվածության մասին: Քերականական սխալներ պարունակող ռեզյումեն միանգամից ուղևորվում է աղբաման:

7. Ցածր կամ բարձր ինքնագնահատական. ոչ մի գործատուի պետք չեն աշխատողներ, որոնք սեփական ինքնագնահատական չունեն:

8. Ուղեկցող նամակի բացակայություն. այստեղ անհրաժեշտ է հիշատակել նպատակների մասին, ինչպես նաև հայտնել՝ ինչո՞ւ եք ցանկանում աշխատել տվյալ ընկերությունում:

9. Քաոսային վիճակ. կարևոր է, որ ռեզյումեն հստակ և հասկանալի կառուցվածք ունենա:

10. Ոչ մի ակնարկ ներկայի մասին:

11. Չափազանց շատ անձնական տեղեկություններ:

12. Անընթեռնելի տեքստ:

13. Շատ էջեր:

14. Կազմակերպությունների թվարկում՝ առանց աշխատանքային գործունեության հիշատակման:

15. Կյանքի ուղու մանրամասն նկարագրություն:

16. Մականուն պարունակող էլեկտրոնային փոստի նշում:

17. Բանալի բառերի չօգտագործում:

18. Ռեզյումեի դիզայն:

19. Տարօրինակ զբաղմունքներ:

20. Որքան բարձր աշխատավարձ՝ այնքան լավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս