Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ցանկացած առաջարկ, եթե դրանք ներկայացնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Նման հայտարարությամբ Ժնևում հանդես է եկել ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը։ Նրա հայտարարությանն է անդրադարձել Reuters-ը։

Գատիլովը նշել է, որ Թրամփը նախկինում խոստացել էր մեկ գիշերվա ընթացքում լուծել ուկրաինական ճգնաժամը։

«Լավ, թող փորձի: Բայց մենք իրատես մարդիկ ենք, իհարկե, հասկանում ենք, որ դա երբեք չի լինի։ Բայց եթե նա ինչ-որ բան առաջարկի քաղաքական գործընթաց սկսելու համար, դա ողջունելի կլինի»,-հավելել է դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս