Ինքնաթիռների վերանորոգմամբ զբաղվող ընկերությունը Թուրքիայում 100 մլն դոլարի ներդրում կկատարի
Ինքնաթիռների խնամքով և վերանորոգմամբ զբաղվող «AMAC Aerospace» կազմակերպությունը Թուրքիայի Բոդրումի օդանավակայնում նոր անգար (Ինքնաթիռների կայանման, տեխնիկական վերանորոգման և պահպանման շինություն) է կառուցելու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անգարը շահագործման է հանձնվելու 2026-ին, իսկ կազմակերպությունը դրա կառուցման համար նախատեսում է կատարել 100 մլն դոլարի ներդրում։
Նշենք, որ «AMAC Aerospace» ընկերությունը նաև «VİP» ինքնաթիռների համալրման և նորացման ծառայություններ է մատուցում և առաջին անգամ չէ, որ ներդրում է կատարում Թուրքիայում։
Այս պահին ընկերությունը զուգահեռաբար Թուրքիայում ունեցասծ 3-րդ կառույցի ընդլայնման աշխատանքներն է իրականացնում։