«Մոսֆիլմը» հաստա՞տ Եվրոպայի ամենախոշոր կինոստուդիան է․ Պուտինը զրուցել է Շահնազարովի հետ
Ռուսաստանը կինոարտադրության ոլորտում չի զիջում Արևմուտքին։ Այս հարցի շուրջ զրուցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը:
Նախագահը կինոռեժիսորին հարցրել է, թե արդյոք «Մոսֆիլմը» հաստատ Եվրոպայի և աշխարհի խոշորագույն ստուդիան է։
«Եվրոպայում ամենախոշորն է, դա հաստատ։ Աշխարհում․․․ մենք չենք զիջում «Warner»-ին, «Universal»-ին․․․ Այլ հարց է, որ նրանք Հոլիվուդում հինգ ստուդիա ունեն, իսկ մենք՝ մեկը․․․ Մենք չենք զիջում, որոշ հարցերում նաև գերազանցում ենք»,- հայտարարել է «Մոսֆիլմի» գլխավոր տնօրենը։
Շահնազարովը նշել է, որ այսօր մոսկովյան ստուդիան ամենահագեցվածն է Եվրոպայում, այն հաջողվել է լրջորեն արդիականացնել։
«Շատ լավ է»,-ասել է Պուտինը:
Նշենք, որ «Մոսֆիլմի» արդիականացումը սկսվել էր դեռևս 2018 թվականին, հիմա այնտեղ տարեկան մոտ 80 ֆիլմ է արտադրվում: