Թեհրանում անցկացվում է խոշոր զորահանդես
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրանում նշում են Զինված ուժերի օրը: Դրա հետ կապված՝ Թեհրանում անցկացվում է զորահանդես:
Դրան մասնակցում են զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, Իսլամական հեղափոխության պահակազորը: Զորահանդեսն անցկացվում է Իրանի նախկին առաջնորդ, այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի մոտ:
Զորահանդեսին հետևում են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, մի շարք զորահրամանատարներ, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Զորահանդեսի ժամանակ իրականացվելու են մարտական ինքնաթիռների ցուցադրական թռիչքներ: Զորահանդեսում ներկայացվելու են նոր զրահատրանսպորտներ, ուղղաթիռի նոր սիմուլյատոր, ինչպես նաև ռազմական ոլորտի վերջին այլ նվաճումներ:
Ահմադինեժադը Թեհրան է վերադարձել Արևմտյան Աֆրիկա կատարած շրջագայությունից, որի շրջանակներում նա այցելել է Բենին, Նիգեր ու Գանա: