«Իսրայելի գործողությունը սեփական վախի ցուցադրումն էր, ուրիշ ոչինչ»․ Իրանցի գեներալ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ Իսրայելի գիշերային հարվածներն Իրանի մի քանի ռազմական օբյեկտների ուղղությամբ ընդամենը վախի ցուցադրում էին, ուրիշ ոչինչ։

«Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան ավելի շատ պայմանավորված էր վախով, քան ուժ ցույց տալու ցանկությամբ»,- գրել է Ռեզաին X-ում (նախկինում՝ Twitter)։

Նշենք, որ Իրանում հայտարարել են, որ Իսրայելի կողմից իրենց ռազմական մի քանի օբյեկտներին հասցված հարվածներից սոցիալական ու տնտեսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ չեն տուժել, իրադրությունը երկրում հանգիստ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031