Ինչո՞ւ էր Գագիկ Ծառուկյանը գտնվում Մոսկվայում
168.am-ի տեղեկություններով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը գտնվել է Մոսկվայում, հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական շրջանակների տարբեր ներկայացուցիչների հետ:
Այցի և հանդիպումների բուն օրակարգի հետ կապված հստակ տեղեկատվություն և մանրամասներ դեռևս չհաջողվեց ճշտել, քանի որ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Հետաքրքիր է նաև, թե ում նախաձեռնությամբ են կազմակերպվել այդ հանդիպումները: