Բաժիններ՝

Տոտալ ձևով Գրողների միությունից գույք խլելն անթույլատրելի է. գործը նախնական դատական փուլում է. Փաստաբան

Ամիսներ առաջ՝ մարտ ամսին, հայտնի դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել մի շարք միությունների շենքեր և դրա վերաբերյալ գրություններ էին ուղարկվել Նկարիչների և Գրողների միություններին։

Որոշումները ստանալուց հետո Գրողների և նկարիչների միությունները դիմել են դատարան՝ վիճարկելու Դատախազության որոշումը։ Նրանց կարծիքով՝ նման որոշում կայացնելը իրավաչափ չէ։

Այս գործով նախնական դատական նիստերը մեկնարկել են սեպտեմբերից։

Գրողների միության շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը շարունակում է պնդել, որ միությանը ներկայացվել է ոչ իրավաչափ պահանջ Դատախազության կողմից։

Կարդացեք նաև

«Գործը նախնական դատական փուլում է, ներկայացված պահանջը Դատախազության կողմից ոչ իրավաչափ է։ Մենք մեր դիրքորոշումն ու առարկությունները հայտնել ենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց փաստաբանը։

Նա նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում ԱԺ համապատասխան հանձնաժողովում նոր օրենսդրական նախագծի հետ կապված լսումներ են եղել, որտեղ նույնպես Գրողների միության դիրքորոշումը ներկայացվել է։

«Մենք ներկայացրել ենք նաև մեր առաջարկները, եթե պետությունը կարծում է, թե Միությունները կարող են «փոշիացնել» իրենց գույքերը, ապա պետք է հիշեն, որ Գրողների միությունը երբեք գույք չի օտարել, ավելին՝ պայքարել է իր գույքը հետ բերելու համար։

Գրողների միության համագումարով նաև ամրագրված է, որ ով էլ լինի Գրողների միության նախագահը՝ միության գույքը չի օտարվելու։

Գրողների միությունն ավանդական կազմակերպություն է, այն եզակի կազմակերպություններից է եղել, որ ԽՍՀՄ-ի ժամանակ գույքի սեփականության իրավունք է ունեցել, սա այն ժամանակ բացառիկ բան էր։ Այսինքն՝ պետությունը կարևորել է գրողների դերը, դրա համար այն ժամանակ գրողները բավականին հարուստ են եղել, որովհետև պետությունը նրանց ապահովել է բարձր հոնորարով։ Նման կերպ, դատական կարգով, տոտալ ձևով Գրողների միությունից գույք խլելը  համարում եմ անթույլատրելի»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։

Տեսանյութեր

Լրահոս