Դրսի խորհրդատուներն են հուշել Փաշինյանին հեծանիվ քշել՝ պրիմիտիվ է. Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանի կողմից նոր քարոզչական տուրում օգտագործվող «խաղաղության պայմանագրի»՝ իբրև համաձայնեցված կետերին առնչվող հիմնական աշխատանքն արվել է Մոսկվայում։

«Կարծում եմ՝ պայմանագիրը չի ստորագրվում նաև այն պատճառով, որ այդ աշխատանքը չի արվել ռուսական հարթակում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին՝ ասաց Վիգեն Հակոբյանը։

168am-ը հայ-ռուսական հարաբերություններում առկա, մեղմ ասած, խնդրահարույց իրավիճակն արձանագրող վերլուծաբանին նախ հիշեցրեց ՌԴ նախագահի օգնական Ուշակովի վերջին հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի ամբողջ «սև աշխատանքն արվել է Մոսկվայում», ապա հետաքրքրվեց՝արդյո՞ք այս ակնարկը վկայում է կուլիսներում կատարվող այլ պրոցեսների մասին, որոնք էլ վկայում են, որ Փաշինյանն իրականում չի հեռացել ռուսական հարթակներից։

«Պարոն Ուշակովը, կարծում եմ, նկատի ուներ այն, որ ամեն ինչի հիմքը դրվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Այսինքն՝ այստեղ ակնարկվում է, որ ամեն ինչի հիմքում, միևնույն է, ըստ ռուսական պաշտոնական տեսակետի, փոխհարաբերությունների հաստատման ամենաէֆեկտիվ մեխանիզմը հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է»,- պարզաբանեց քաղաքագետը՝ շեշտելով, որ ՌԴ-ին անհրաժեշտ է այդ փաստաթղթի և հատկապես 9-րդ կետի ռեինկարնացիան։

Կարդացեք նաև

168am-ի հաջորդ՝ արդյո՞ք հեծանիվը Փաշինյանի դիվանագիտական զինանոցի ամենահզոր զենքն է, ի՞նչ հարց է դրանով լուծում նա, հարցադրումներին ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանը նկատեց․

«Հեծանիվը PR գործիք է, որով ինքը ցանկանում է ներքին լսարանին և առավել ևս՝ իր լսարանին համոզել, որ ամեն ինչ լավ է, վերահսկողության տակ է, մնացել է մի խաղաղության պայմանագիր ստորագրենք, որին դեմ է Ադրբեջանը, բայց Արևմուտքի ճնշմամբ կգնա այդ քայլին, ու դա կլինի ամենամեծ հաղթանակը, ինչից հետո՝ ամեն ինչ լավ կլինի»։

Վերլուծաբանը, սակայն, նշեց նաև, որ սա ոչ միայն քաղտեխնոլոգիա է, այլև արձանագրում՝ Փաշինյանն ու իր վարչախումբը հասկանում են, որ իրենցից այս պահին ոչինչ էլ կախված չէ։

«Իրենք հաշտվել են այդ գաղափարի հետ և նրա հետ, որ հանրությանն այլևս չի ստացվում կերակրել «Խաղաղության պայմանագրի» լեգենդով,- հավելեց նա՝ նկատելով, որ 2020 թվականից հետո Փաշինյանը դաշտ նետեց խաղաղության կոնցեպտը՝ այդ հարցում դառնալով մոնոպոլիստ,- Ասում է՝ ամեն ինչ հանձնենք, պրոբլեմ չունենանք հարևանների հետ, մեզ հանգիստ կթողնեն։

Այս պարագայում, երբ իրենցից ոչինչ կախված չէ՝ դրա համար էին որոշում գնալ արձակուրդ՝ 1 ամսով, երբեմն՝ միաժամանակ բոլորով»։

Քաղտեխնոլոգը Փաշինյանի հեծանվավարությունը դիտարկեց նաև դեպի Արևմուտք գնացող մեսիջների համատեքստում՝ կարծիք հայտնելով, որ դրսի խորհրդատուներն են հուշել Փաշինյանին հեծանիվ քշել։

«Հեծանիվ քշելը, քայլելը, վազելը, մետրոյով երթևեկելն արևմտյան կուլտուրայի նշան է, ընդհանուր առմամբ։ Այս ամեն ինչը շատ հայտնի է, շատ պրիմիտիվ է, բայց իր հենարանի վրա ազդում է, քանի որ իր հենարանն էլ է այդպիսին։ Մոսկվայում էլ երբ հեծանիվ է քշում, ինքը մեսիջ է ուղարկում իր արևմտյան գործընկերներին՝ ես մեկն եմ ձեզնից»,- պարզաբանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031