Վախենում եմ` Կլոպի հետույքը հայտնվի Բավարիայի թանգարանում. Ռումենիգե
«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերն այն մասին, թե մյունխենյան ակումբը Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Բարսելոնայի» հետ խաղերից առաջ կդիմի Պեպ Գվարդիոլայի օգնությանը: Նա հայտարարել էր, որ պատրաստ է գրազ գալ իր հետույքի վրա, որ «Բավարիայի» ղեկավարությունը կզանգի Գվարդիոլային:
«Ինչպես երևում է, Կլոպի հետույքը զարդարելու է «Բավարիայի» թանգարանը: Ավելի լավ է նա գրազ գար իր մազերի վրա, որպեսզի ավելի հեշտ լինել տեղափոխել դրանք», – Ռումենիգեի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան, ով նախկինում մարզել է «Բարսելոնան», հաջորդ մրցաշրջանից կգլխավորի «Բավարիան»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը