![](/banners/BeFunky-design.jpg)
Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր
![](https://168.am/wp-content/uploads/2024/09/imgonline-com-ua-Resize-dZpW83TKkG.jpg)
Սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Վահանյանը իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի վրա՝ դեպի Գյումրի ընթանալիս, բախվել է կամրջի պաշտպանիչ երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթացել և հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշի վրա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել պարեկները:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: