Իրանի վրա հարձակումը կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի սկսմանը. իրանցի դեսպան

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հնարավոր հարձակումը կլինի կատարյալ խելագարություն, քանի որ հետագա գործողությունները կունենան անդառնալի հետևանքներ և կհանգեցնեն Երրորդ համաշխարհային պատերազմի սկսմանը:

Այս մասին ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Ալի Ահյանին: Վերջինս ընդգծել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երբեք չի հայտարարել, որ Իսրայելը պետք է ոչնչացվի:

Դեսպանը հավելել է, որ Իրանը բոլոր ջանքերը գործադրում է իր միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում կոնսենսուսի հասնելու համար. «Արևմտյան կողմն Իրանի կողմից իրականացվող միջուկային գործունեության պատրվակով ճնշում է բանեցնում մեր երկրի վրա:

ԱԷՄԳ-ը մշտական վերահսկողության տակ է պահում Իրանի միջուկային գործունեությունը, Իրանի բոլոր միջուկային օբյեկտներում տեղադրվել են տեսախցիկներ, որոնք գործում են շոււրջօրյա ռեժիմով: Իրանը մշտապես ապացուցում է, որ իր միջուկային ծրագիրը կրում է խաղաղ բնույթ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930