Դավութօղլուն համոզիչ չի համարել Իրաքի վարչապետի հայտարարությունը
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ համոզիչ չի հնչում իրաքյան կողմի այն հայտարարությունը, որն առնչվում է Թուրքիայի հետ քաղաքական մերձեցմանը և գործընկերության ամրապնդմանը.
«Թուրքիայի հետ հարաբերություններն ամրապնդելու մասին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի խոսքերը ինձ համոզիչ չեն թվում: Դա Մալիքիի յուրօրինակ մանևրն է: Իրաքի կառավարությունը պետք է առաջին հերթին ժողովրդավարացնի ռեժիմը, ստեղծի անհրաժեշտ պայմաններ էթնիկ բոլոր խմբերի խաղաղ գոյակցության համար»:
Մալիքին իր այդ հայտարարությունն արել է նախորդ շաբաթ: