Իրաքի վարչապետը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ քաղաքական մերձեցմանը

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ Իրաքը հավանության է արժանացնում Թուրքիայի հետ քաղաքական մերձեցումը, ինչը շահավետ կլինի երկու կողմի համար էլ և կնպաստի փոխադարձ հարգանքին ու բարիդրացիական հարաբերությունները:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ դա վերջին մի քանի ամիսներին Թուրքիայի հանդեպ Իրաքի նմանատիպ բարեկամական առաջին հայտարարությունն է: Վերջին ավելի քան մեկ տարում երկու երկրների հարաբերություններում տիրում է լարվածություն:

Իրաքյան կողմը շարունակ Թուրքիային մեղադրում է իր ներքին գործերին միջամտելու և տարածաշրջանում սեփական գերիշխանությունը հաստատելու փորձերի մեջ: Երկու երկրների միջև լարվածությունն էլ ավելի է սրվում Թուրքիայի ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև էներգետիկ համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930