«10-րդ անգամ այցելեցի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար. Աստծո օրհնությունն ու ողորմածությունը թող լինի հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի վրա». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «10-րդ անգամ այցելեցի Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար՝ աշխարհի քրիստոնիաների թիվ մեկ սրբավայրը:
Աստծո օրհնությունն ու ողորմածությունը թող լինի հայ ժողովրդի և Հայաստան աշխարհի վրա: Համբերություն, ուժ, կորով և անսպառ հավատ բռնազավթված (դավադրաբար հանձնված) Արցախին ու հայրենազրկված արցախահայությանը: Շուտափույթ ձեռբազատում ներքին և արտաքին չարիքից:
Հ.Գ. Երուսաղեմի հին քաղաքը, որ միշտ լեփ-լեցուն էր ուխտավորներով և բազմազգ զբոսաշրջիկներով՝ երբեք այսքան դատարկ ու ճնշող հանդարտության մեջ չէր եղել»: