Հովիկ Աբրահամյան. Գովում ես, համ էլ ասում ես՝ համակրելի ծերուկ

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած տարեկան զեկույցներին՝ նախ քաջալարեց նրան լավ գործի համար, ապա՝ որպես օրինակ նշեց տարիներ առաջ որպես լրագրող Շվեդիայի մարդու իրավունքների պաշտպանի հետ ունեցած հարցազրույցը:

Մ. Եսայանը բավական հանգամանորեն պատմեց այդ պաշտպանի հետ ունեցած հարցազրույցի նախապատմությունը՝ նկատելով, որ նա շատ համակրելի ծերուկ էր, և երբ ինքն ուզում էր հարցազրույց անել նրա հետ, իրեն նախապես ասել էին, որ շատ զգույշ լինի:

Ըստ Մարգարիտ Եսայանի՝ բանն այն էր, որ Շվեդիայի մարդու իրավունքների պաշտպանը այդ ժամանակ թեյ էր խմում, և լրագրողի մոտենալը կարող էր անախորժություն ստեղծել, և հնարավոր է նա դիմեր իրեն՝ որպես պաշտպան և բողոքարկեր իր իրավունքի խախտման համար:

Մ. Եսայանի այս պատմությունը բարձր տրամադրությամբ և ծիծաղով լսում էր Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ելույթն ավարտելուց հետո վերջինս արձագանքեց՝ ասելով. «Գովում ես մարդուն, համ էլ ասում ես՝ համակրելի ծերուկ»:

Տեսանյութեր

Լրահոս