Բաժիններ՝

Սերուցքային մուս՝ հատապտուղներով

Բաղադրիչները՝

  • 1 բաժակ հատապտուղ (մոշ, մորի կամ ելակ)
  • 1 բաժակ խիտ սերուցք
  • 1 ճ/գ ժելատին
  • 3 ճ/գ շաքարի փոշի
  • 1 ճ/գ ռոմ

Պատրաստման եղանակը

Ժելատինը բացեք վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրով, թողեք մինչև փքվելը: Ջուրը թափեք: Ժելատինը լուծեք գոլորշու վրա:

Սերուցքը հարեք շաքարի փոշու հետ, հարելու վերջում ավելացրեք ռոմը, ապա լուծված ժելատինն ու խառնեք:

Բաժակների մեջ մի շերտ հատապտուղ շարեք, ապա լցրեք ժելատինով սերուցքի մի մասը: Հետո կրկին մի շերտ հատապտուղ շարեք ու լցրեք ժելատինով սերուցքի մյուս մասը: Մի քանի հատապտուղ թողեք ձևավորելու համար:

Մուսը 3 ժամով տեղադրեք սառնարանում:

Մատուցելիս զարդարեք հատապտուղներով ու լայմի կտորներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031