ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին
![](https://168.am/wp-content/uploads/2024/06/MixCollage-26-Jun-2024-09-01-PM-4206.jpg)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հունիսի 26-27-ին աշխատանքային այցով կգտնվի Տալլինում։
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Էստոնիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:
Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայիի հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։