Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի՝ հունիսի 25-ին, առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել իր ռուսաստանցի գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը՝ հավելելով, որ այն տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Զրույցի ընթացքում Լլոյդ Օսթինը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների համար կարևոր է պահպանել կապի ուղիները։

Նախարարները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Մասնավորապես, Բելոուսովը նշել է «իրավիճակի հետագա սրման վտանգը՝ կապված Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան զենքի շարունակական մատակարարման հետ»։

Պենտագոնի ղեկավարի և պաշտպանության այդ ժամանակվա նախարարի՝ Սերգեյ Շոյգու վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2023 թվականի մարտին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930