Բաժիններ՝

Եվրո-2024. Իսպանիան հաղթելով Իտալիային` դուրս եկավ փլեյ-օֆֆ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում (B խումբ) Իսպանիան մրցեց Իտալիայի հետ։

Գելզենկիրխենում կայացած խաղի մեկնարկում առավելությունը Իսպանիայի կողմն էր: «Կարմիր ֆուրիա»-ն տևական ժամանակ տիրում էր գնդակին: Իտալիան էլ շեշտը դրել էր հակագրոհների վրա: Սակայն առաջին 45 րոպեներին դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսի մեկնարկում Իսպանիան անդադար գրոհում էր և 55-րդ րոպեին ստիպեց մրցակցին սխալվել: Ինքնագոլի հեղինակ դարձավ Կալաֆիորին: Բաց թողած գնդակից հետո էլ Իտալիան հիմնականում պաշտպանվում էր` փորձելով կասեցնել իսպանացիների գրոհները: Խաղի վերջնամասում Իտալիան սկսեց ավելի շատ տիրել գնդակին, սակայն մեկ գոլ խփել չհաջողվեց:

Իսպանիա-Իտալիա` 1:0:

Իսպանիան հավաքեց 6 միավոր և հաղթահարեց խմբային փուլի արգելքը:

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրում Իսպանիան կխաղա Ալբանիայի, Իտալիան` Խորվաթիայի: Խաղերը կկայանան հունիսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս