Ինչ են քննարկել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչներն Աստանայում. մանրամասներ

Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները Աստանայում կայացած հանդիպմանը քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման փորձը։

Հանդիպմանը մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ռադիոէլեկտրոնային պայքարի կառավարման մարմինների ղեկավարները. Հայաստանից ներկայացուցիչ ներկա չի եղել:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

«Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի և միջոցների կիրառման փորձը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրությա՝ նիստի ընթացքում կողմերը քննարկել են «Փոխգործակցություն-2023» զորավարժության շրջանակներում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների համատեղ փոխգործակցության փորձը:

ՀԱՊԿ անդամ պետությունները 2024 թվականին յոթ զորավարժություն կանցկացնեն` «Փոխգործակցություն 2024», «Անխախտ եղբայրություն 2024» հրամանատարաշտաբային զորավարժություններ, «Որոնում 2024», «էշելոն 2024», «Ժայռ 2024», «Կոբալտ 2024» հատուկ զորավարժություններ, «Ռուբեժ 2024» համատեղ զորավարժությունները Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս