Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում
Հունիսի 20-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Վիլնյուսում։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ:
Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս և տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: