Բաժիններ՝

Իրանում սկսվել է թեկնածուների ընտրությունը նախագահական ընտրությունների մասնակիցների վերջնական ցուցակի համար

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը սկսում է թեկնածուների ընտրությունը՝ կազմելու այն հավակնորդների վերջնական ցուցակը, որոնց թույլ կտրվի մասնակցել իսլամական հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններին։ Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։

«Այսօրվանից կսկսվի 14-րդ նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրված թեկնածությունների քննարկումը», – նրա խոսքերն է մեջբերում IRIB պարբերականը։

Նազիֆը հիշեցրել է, որ այս ընթացակարգին հատկացված հինգ օրվա ընթացքում նախընտրական շտաբում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 80 մարդ։ Նրանք ոչ բոլորն են հայտնվելու քվեաթերթիկում, քանի որ նրանց թեկնածություններին դեռ պետք է հավանություն տա Սահմանադրության պահապանների խորհուրդը։

Հավակնորդները քարոզարշավի համար կունենան երկու շաբաթ: Արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։ Դրանք անցկացվում են մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան պատճառով։ Նրա հետ ուղղաթիռում էին արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Իսլամական Հանրապետության մի շարք պետական գործիչներ։ Օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։

Իսլամական Հանրապետությունում նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցումը տեղի է ունեցել մայիսի 30-ից մինչև հունիսի 3-ը։ 278 հոգուց ընտրական հանձնաժողովն ընդունել է 80 քաղաքական գործիչների փաստաթղթերը։ Իրենց թեկնացություններն են առաջադրել երկրի փոխնախագահները, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, գործող կառավարության 3 և 13 նախկին նախարարներ, տարբեր ժամկետների խորհրդարանի (Մեջլիսի) 38 պատգամավորներ, այդ թվում՝ 4 կանայք, Մեջլիսի նախկին խոսնակ Ալի Լարիջանին և ներկայիս խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս