Մայր Աթոռի թեմական բոլոր կառույցները պարտավոր են հրապարակային սատարել Բագրատ սրբազանին. Հարություն Մեսրոբյան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը հրապարակայնորեն պետք է իրենց աջակցությունը հայտնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թեմական բոլոր կառույցները. այո՛, բոլոր թեմերի առաջնորդները պարտավոր են իրենց սատարումը հայտնել այս շարժմանը, որը պետք է իր գործունեությունը ծավալի Մայր Աթոռի հովանու ներքո. կրկնում եմ՝ հովանու, որովհետև քաղաքական դաշտը վաղուց կաղում է, և կաղում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած շարժման ու սահմանված նպատակների մասին, նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

«Ցանկացած երկրի կառավարման համար կարևոր է, որ ընդդիմադիր դաշտը չկաղի, որովհետև հենց այդ ընդդիմադիր դաշտն է գեներացնում երկրի զարգացման վեկտորը, ինչը եթե չկա, տվյալ երկիրը խնդիրներ կունենա իր ապագայի տեսլականի ձևավորման հարցում»,-ասաց Հարություն Մեսրոբյանը՝ ընդգծելով, որ ինքն աջակցում է սրբազան հոր առաջնորդած շարժումը, որովհետև վերջինս զբաղվում է և ՛ազգի հոգևոր կրթությամբ, և՛ անցնում է պրակտիկ դաշտ՝ որպես գործողությունների կոորդինատոր. նա երկու հատվածով էլ հասարակությանն ուղերձներ է հղում։

«Նա դանդաղեցնելով գործընթացները՝ դրանք ավելի խորությամբ է տանում. օրինակ, երբ հող փորողը մակերեսային է փորում, շատ արագ է ընթանում առաջ, իսկ եթե խորն է փորում, ավելի դանդաղ է ընթանում։Բագրատ սրբազանը դնում է ազգի զարթոնքի հիմքերը. Սա նման չէ 2018 թվականի շարժմանը, որի ժամանակ մակերեսային կտեր տվեցին ժողովրդին՝ արագ արդյունքի հասնելով»,-ասաց Մեսրոբյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման միջոցով հանձնում է քննություն՝ ազգ լինելու իրավունքի հարցով, եթե այդ քննությունից կտրվեց, կունենանք աղետալի վիճակ։

Կարդացեք նաև

«Ես միայն մի վտանգ եմ տեսնում, ինձ անհանգստացնում է, թե ժողովրդի քանի տոկոսը կկարողանա հասնել Բագրատ սրբազանի սահմանած նշաձողին, որովհետև այսքննությունից կտրվելու դեպքում՝ երկիր չենք ունենա,կդառնանք լոկ փախստական»,-ասաց մեր զրուցակիցը։

Հարություն Մեսրոբյանի խոսքով՝ Սրբազանի առաջնորդած շարժումը եթե չհաջողվի՝ նշանակելու է, որ ոչ թե եկեղեցուն չհաջողվեց, այլ՝ ժողովրդին. եկեղեցին ու ժողովուրդը նույնական են, ու այս օրհասական պահի բացասական ելքի դեպքում պարտվելու է ոչ թե եկեղեցին, այլ ժողովուրդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս