«Այս շարժումը և շարժման առաջնորդը կարողացել են մեկ քայլ առաջ ընկնել ու դառնալ օրակարգ թելադրող՝ ի հեճուկս իշխանության կողմից արվող մանիպուլյատիվ հայտարարությունների առ այն, թե այն մարել է։ Շարժումը մարում է, դրա համա՞ր են Ազգային ժողովը դարձրել շարժմանը նվիրված մի հարթակ։ Շարժումը մարել է, դրա համա՞ր են իշխանական պատգամավորների համացանցային գրառումները նվիրված Բագրատ սրբազանին։ Նման ուշադրության սևեռումն ամենևին էլ մարող շարժման մասին չէ, ավելին, միայն այսքան ոստիկանների կուտակումները խոսում են այն մասին, որ այդ ռեսուրսն ուղղված է չմարող շարժման դեմ»,- ասաց Կարապետյանը։
«Զարմացած եմ, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառում. օրինակ՝ չի արգելում դրամական փոխանցումները դեպի Հայաստան։ Հիշենք, որ անցած տարի 4 միլիարդ դոլարին համարժեք գումար է Ռուսաստանից փոխանցվել Հայաստան, կամ, օրինակ, ինչպես չի արգելում արտահանումները դեպի ՌԴ։ Սրանք լծակներ են, որոնք կարող է օգտագործել՝ ի պատասխան Հայաստանում տարվող միակողմանի հակառուսական քարոզչությանը»:
«Քննադատության պատճառներից մեկն էլ այն է, որ այս իշխանության մոտ պանիկա կա՝ պայմանավորված նրանով, որ մասնավորապես Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն արդեն հաջողվել է։ Հաջողվել է այն առումով, որ ամեն օր, այդ շարժման շրջանակում տեսնում ենք միասնականություն. մի բան, ինչը տարբեր ուժեր փորձել են անել, բայց չի ստացվել։ Հիմա կողք կողքի կանգնում են մարդիկ, որոնք միմյանց կողքի կանգնել անգամ չէին կարողանում մինչև այս շարժումը»,- ասաց Հակոբյանը։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը հրապարակայնորեն պետք է իրենց աջակցությունը հայտնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թեմական բոլոր կառույցները. այո՛, բոլոր թեմերի առաջնորդները պարտավոր են իրենց սատարումը հայտնել այս շարժմանը, որը պետք է իր գործունեությունը ծավալի Մայր Աթոռի հովանու ներքո. կրկնում եմ՝ հովանու, որովհետև քաղաքական դաշտը վաղուց կաղում է, և կաղում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտը։
«Փաշինյանի վարած քաղաքականությունն ազդում է հայկական սփյուռքի համայնքների վրա, որոնք տասնամյակներ միավորված են եղել Արցախի ինքնորոշման իրավունքի և Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, իսկ հիմա Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով փակվել է Արցախի հարցը, իսկ Ցեղասպանության հարցը կամաց-կամաց փակվում է»,- ասաց Մարդոյանը՝ շեշտելով, որ հենց նման կարևորության հարցերի վրա խաչ չքաշելն է պատճառը, որ ամուր կանգնած են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողքին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը փաշինյանական իշխանության այս քայլը դիտարկեց Արևմուտքի պահանջով Ռուսաստանի դեմ թշնամանք լարելու օպերացիայի համատեքստում, ինչից հետո Ռուսաստանը դաշնակցից վերածվելու է թշնամու՝ դրա աղետալի հետևանքներով։
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ հետագա սերունդներն ամոթով են հիշելու իրենց։
«Իր հերթին՝ համախմբման է գնում նաև Հայ Առաքելական եկեղեցին՝ փորձելով համախմբումն ապահովել քրիստոնեական հավատքի, ազգային արժեքների, ազգային ինքնության, կամ, որ նույնն է՝ գերագույն ազգային շահերի շուրջ։ Նման նպատակի շուրջ համախմբումը, սակայն, շատ դժվար է, երբ պետական ինստիտուտները դրան միտված քայլեր չեն անում, ավելին՝ գնում են դրան հակադրվելու ճանապարհով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արշակ արքեպիսկոպոս սրբազանը։