168.am-ի հետ զրույցում վավերագրող, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը Տավուշում ստեղծված իրավիճակը գնահատելով և հայրենիքը չկորցնելու հարցում ժողովրդին ուղղված մեղադրանքներին ու քննադատությանն անդրադառնալով՝ ասաց, որ ամեն ինչում չպետք է մեղադրել միայն ժողովրդին, ժողովուրդն ամեն ինչ կանի, եթե նրան առաջնորդող լինի։
Իսկ սև բերետավորներին ես չեմ կարող ասել՝ ոստիկանություն, նրանք վիժվածք են, որովհետև ոստիկանությունը չի կարող այդպես վարվել սովորական, անզեն քաղաքացու հետ։ Փառք Աստծո, տեսախցիկն ինձ բերման ենթարկած բերետների դեմքերը ֆիքսել է, իրենք իրենց ապօրինի քայլերի համար պատասխան են տալու։
Մայիսի 13-14-ը Gallup-ը ՀՀ-ում հարցումներ էր անցկացրել, որի հարցերից մեկը եղել էր, թե ինչպես են վերաբերվում Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որի արդյունքում հարցմանը մասնակցածների 52,2 տոկոսը դրական էր գնահատել։
Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, գնացել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանից ստանալու որոշ հարցերի պատասխաններ՝ արդյո՞ք ՄԻՊ-ը ծառայում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, հատկապես, որ վերջին շրջանում ոստիկանությունը բիրտ ուժ գործադրելով՝ բերման է ենթարկում շարժման մասնակիցներին։
Ապրիլի 19-ին, երբ ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ պատրաստվում է Տավուշի մարզում սահմանազատման գործընթաց սկսել Ադրբեջանի հետ, որի արդյունքում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել՝ «2,5 գյուղ է հանձնվելու» Ադրբեջանին, բայց քանի որ թեմայի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները հակասական էին, և նա անվտանգության երաշխիք չէր տվել տավուշեցիներին, մարզի բնակիչները ոտքի կանգնեցին ու սկսեցին բողոքի ակցիաներ իրականացնել։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ սրբազանի գլխավորությամբ այսօր գնացել են Կիրանց՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժերը փակել են նրանց ճանապարհը և արգելել մուտք գործել Կիրանց։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը հրապարակայնորեն պետք է իրենց աջակցությունը հայտնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թեմական բոլոր կառույցները. այո՛, բոլոր թեմերի առաջնորդները պարտավոր են իրենց սատարումը հայտնել այս շարժմանը, որը պետք է իր գործունեությունը ծավալի Մայր Աթոռի հովանու ներքո. կրկնում եմ՝ հովանու, որովհետև քաղաքական դաշտը վաղուց կաղում է, և կաղում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտը։
Փաստորեն ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ անվտանգության երաշխավորը բարեփոխված և լավ սպառազինված բանակն է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հանրայինին տված հարցազրույցում ասել էր, որ իրենք եկել են այն եզրակացության, որ փլուզվող միջավայրում Հայաստանի անվտանգության գործոնը լեգիտիմությունն է. «Մենք մեր անվտանգությունը պետք է ապահովենք լեգիտիմության հիմքի վրա։ Ես Ձեզ երաշխավորում եմ, որ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու լեգիտիմության բանաձևը շատ ավելի լավ և շատ ավելի ուժեղ երաշխավոր է»։