Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը հրապարակայնորեն պետք է իրենց աջակցությունը հայտնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թեմական բոլոր կառույցները. այո՛, բոլոր թեմերի առաջնորդները պարտավոր են իրենց սատարումը հայտնել այս շարժմանը, որը պետք է իր գործունեությունը ծավալի Մայր Աթոռի հովանու ներքո. կրկնում եմ՝ հովանու, որովհետև քաղաքական դաշտը վաղուց կաղում է, և կաղում է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտը։
Հայաստանի իշխանությունը որդեգրել է խաղաղության օրակարգ ասվածը, որն իրականում ինքնասպանության օրակարգ է, կամ օրակարգ, որն ուղղակիորեն գծային արտահայտությունն է ադրբեջանական պլանների, հետևապես՝ Փաշինյանի միակ խնդիրն իրեն պարտադրված թեզերը հասարակությանը հրամցնելն է՝ բացառապես իր իշխանությունը պահելու գերնպատակով։