Բաժիններ՝

Իրավիճակը բարդ է Խարկովում, սակայն ամեն ինչ անում ենք պաշտպանական գծերն ու դիրքերը պահպանելու համար․ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար

Ուկրաինական զորքերի ստորաբաժանումները, որոնք փորձում են պահպանել իրենց դիրքերը Խարկովի մարզում, զգալի դժվարություններ են ապրում։

Այս մասին հայտնել Է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս շաբաթ իրավիճակը Խարկովի մարզում զգալիորեն վատթարացել է։ Իրավիճակը բարդ է, սակայն Ուկրաինայի պաշտպանության ուժերն ամեն ինչ անում են պաշտպանական գծերն ու դիրքերը պահպանելու համար»,- գրել է նա թելեգրամյան իր ալիքում։

Սիրսկին հավելել է, որ պաշտպանությունն ուժեղացնելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցներն ու որոշումները, այդ թվում՝ կադրային։

Առավոտյան Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտարարել է, որ Ռուսաստանին սահմանակից շրջաններից ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031