Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Կատարի ԱԳ նախարարությունում Արարատ Միրզոյանին ողջունել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին:
Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ.: 2019 թ. Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ 2023 թ. Կատարի կողմից կայացվել է որոշում՝ ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում:
Երկու երկրների միջև զարգանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում: