Սա խաղաղություն չի բերելու. Սերժ Սարգսյան

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ կարճ զրույցում խոսեց Տավուշում տեղի ունեցող գործընթացների մասին, ասաց՝ թեպետ թեմային բազմիցս անդրադարձել է, բայց մեկ անգամ ևս կկրկնի՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև։

«Սահմանազատմանը պետք է երևի նախորդի ինչ-որ համաձայնագիր, մենք չգիտենք՝ ի՞նչ սկզբունքներով են հիմա դա անում, և արդյո՞ք դա սահմանազատում է, թե՞ հենց այնպես, ուղղակի ճնշման տակ ինչ-որ բան տալ։

Ես չեմ տեսնում, որ այդ պրոցեսը մեզ տանում է խաղաղության, հակառակը՝ տեսնում եմ, որ այս պրոցեսը տանում է հետագա բարդությունների։ Այսինքն՝ խաղաղությունը երևի ամրապնդվում է  փաստաթղթով, այնուհետև իրականացվում է գործողություններով, իսկ մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս, ինչպես շատ գործերում»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ ինչ ռիսկեր կարող են հետագայում առաջանալ, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ այս պահին չի կարող նկարագրել, թե ինչ ռիսկեր կարող են լինել, բայց շատ բարդություններ կլինեն։

Կարդացեք նաև

Մեկ այլ հարցի, թե ստեղծված իրավիճակի ինչ լուծում է տեսնում, ինչ է պետք անել, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Կարևորագույն լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է, որովհետև իրենք որևէ ունակություն չունեն, որևէ գիտելիք՝ գոնե կառավարման ասպարեզում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս