Հիմա այսքան ժամանակ մեր պայքարը չտվե՞ց այդ առաջնորդին, մեր եկեղեցին չտվե՞ց այդ սրբին։ Ինչ ասեմ՝ աղոթենք, աղոթենք, որ հայ ազգը ծաղկի ու ոտքի կանգնի։ Խնդրում եմ, այս իրավիճակում ով ինչի ընդունակ է, թող դա անի, այսօր ամբողջ ազգը դարձել է քաղաքագետ։
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ կարճ զրույցում խոսեց Տավուշում տեղի ունեցող գործընթացների մասին, ասաց՝ թեպետ թեմային բազմիցս անդրադարձել է, բայց մեկ անգամ ևս կկրկնի՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև։
«Գիտեք, Տավուշում շատ կարգին մարդիկ կան, իրենք կարող են այնտեղ առաջնորդել։ Հոգևորականները մեր հասարակության մաս չե՞ն, կարող են առաջնորդել, ինչո՞ւ ոչ»։