ԱՄՆ-ը մեկ գիշերում ծախսեց 1 միլիարդ դոլար. շահագրգռված չեն մեծ պատերազմով. Սերգեյ Մելքոնյան

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի խոսքով՝ սահմանազատման համար անհրաժեշտ է  ունենալ իրավական հիմքը, ինչը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացում չկա։ Իսկ այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ իրական սահմանազատման հետ որևէ կապ չունի։

Խոսելով Արցախից ռուս խաղաղապահների զորակազմի դուրսբերման մասին, միջազգայնագետն ասաց, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում էին, որ Ադրբեջանում անհամբեր սպասում էին, թե երբ պետք է դուրս գան խաղաղապահները։

«Երբ Ռուսաստանը Գաբալայից դուրս եկավ, իրենց համար շատ մեծ սխալ էր, երբ կրկին թույլ տվեցին «իրենց տարածքում» նորից ունենալ ռուսական ներկայություն։ Հետևաբար՝ վերջին տարիներին Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին, շարունակում էին ստեղծել հիմքեր, թե ինչու պետք է խաղաղապահները դուրս գան տարածաշրջանից, ՌԴ-ում դա հասկանում էին»,- շեշտեց Սերգեյ Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին՝ Մերձավոր Արևելքում և դրա ազդեցությանը տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վրա, Սերգեյ Մելքոնյանն ասաց, որ Ադրբեջանում կար ընկալում, որ Իրանը միշտ խոսում է  «կարմիր գծերի» մասին, բայց երբեք պատրաստ չէր եղել քաղաքական կամքի տեսանկյունից պահել այդ «կարմիր գծերը»։

Կարդացեք նաև

«Այո, Իրանը ցույց տվեց, որ պատրաստ է խոսել ոչ միայն իր «կարմիր գծերի» մասին, այլև պատրաստ է պատժել, եթե որևէ երկիր անցնի այդ գծերը։

Իսրայելի հետ կապված՝ ԱՄՆ-ը ազդանշան ուղարկեց, որ եթե պատասխանում են, ապա այն պետք է լինի շատ սահմանափակ, որպեսզի նոր էսկալացիա չլինի։ Պետք է հասկանանք, որ ո՛չ Իրանը, ո՛չ Միացյալ Նահանգները շահագրգռված չեն լայնածավալ պատերազմով, Իրանը մեկ գիշերում ծախսեց 1 միլիարդ դոլար, որպեսզի ապահովի Իսրայելի անվտանգությունը 300 հրթիռների դեմ»,- եզրափակեց միջազգայնագետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս