Թեհրանը դժգոհ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից. ՀՀ-ում Իրանի դեսպան

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության օրակարգի շուրջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից, որն ի վնաս է ինչպես տարածաշրջանի ժողովուրդների, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի հարևանների համար»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ լարվածության թուլացման համար կարևոր են երկխոսությունն ու դիվանագիտությունը, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների տարածքային ամբողջականության խախտումների բացառումն ու միջազգային իրավունքների հարգումը:

«Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել, պատերազմները լուծվում են երկխոսության միջոցով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս