Մենք ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է. Նիկոլ Փաշինյան

Մենք ընդունում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է.  այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե ՀՀ կառավարության համար այս արձանագրումը անվտանգության ապահովման կարևորագույն միջոց է։

Փաշինյանի խոսքով՝ երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկա, ընդունում ենք պատմական Հայաստանը, իսկ երբ ասում ենք ՝Թուրքիան է , ընդունում ենք «իրական» Հայաստանը։

«Նույնն էլ Ոսկեպարի դեպքում է, որովհետև, երբ դու չես համաձայնում դնել սահման քո ու ուրիշի միջև, դու քեզ խառնում ես ուրիշին, ուրիշին էլ հնարավորություն ենք տալիս մտնել մեր ինքնիշխան տարածք»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց նաև, թե սա պետք է արձանագրել որպես ռազմավարական մշտականություն։

Տեսանյութեր

Լրահոս